Թուրքիան հերթական ռազմագործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ս

Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները: Այս մասին հայտնում է  Ermenihaber.am-ը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ 

 Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմագործողությանն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները: Աղբյուրի փոխանցմաբ թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի պահեստների, թաքստոցների ու բունկերների ուղղությամբ իրականացված ավիահարվածներից հետո տարածք են մտել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար, ներխուժելով Իրաքի տարածք, ավիահարվածներ է հասցնում ՔԲԿ-ի տեղակայման վայրերին ու թաքստոցներին: Որոշ դեպքերում օդային հարձակումներին հաջորդում են նաև ցամաքային գործողություններ:



Աղբյուր` Ermenihaber.am