ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ բաժնետիրական ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։
Նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։
Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
--00--ՀԶ