Պուտինը Շոյգուին հրամայել է չշարունակել «Ազովստալի» գրոհն ու այնպես արգելափակել, որ «ճանճ չմտնի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

27547359.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին չշարունակել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, այլ այնպես արգելափակել, որ անգամ «ճանճ ներս չմտնի»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։



«Պետք չէ մտնել թունելներ, ուղղակի արգելափակեք այնպես, որ ճանճ ներս չմտնի», - ասել է նա։

Ավելի վաղ Շոյգուն զեկուցել էր Պուտինին, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։



--00--ՀԶ