ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնումն օրակարգում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսվում էր ի սկզբանե, գտնվում է օրակարգում: Այժմ մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում և հուսով ենք՝ չենք էլ ունենա։»,- ասել է Դեմիրը TRT Haber-ի հետ հարցազրույցում։
Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլարի S-400 ՀՕՊ համակարգերի պայմանագիր էին կնքել 2017 թվականին, ինչը առ այսօր լուրջ դժգոհություն է հարցում ԱՄՆ-ում։ ՌԴ-ն արդեն հասցրել է մեկ խմբաքանակ մատակարարել Թուրքիային: Իր հերթին Վաշինգտոնն էլ կոչ է արել Անկարային չգործարկել ռուսական համակարգերը:
--00--ՀԶ