ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մայիսի մեկի ընդդիմության հանրահավաքում, ես պայքարի ոգի տեսա, մարդիկ գիտակցված էին մասնակցում, իսկ այդ գիտակցումը շատ կարևոր է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած հանրահավաքի մասնակիցների կեսը բավարար է, որ դու երկիրը երկար ժամանակի մեջ փոխես:
«Այս իշխանությունները նահանջելու տեղ չունեն: Նախկին նախագահները, օրինակ, հրապարակներում մասնակցում են ցույցերին, իսկ իշխանափոխությունից հետո չի կարող պատահել, որ այսօրվա իշխանություններն ուժեղանան ու ինչ-որ ժամանակ անց ցույցերի մասնակցեն»-նշել է մեր զրուցակիցը:
Բանախոսի պնդմամբ՝ հասարակության մի ստվար մասի մոտ պետության և ազգայինի նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա, պետք է նախ սա կարողանալ վերաարժևորել, հակառակ դեպքում, թուրքը, ոչխար քշելով, կգրավի մեր երկիրը, ինչը այսօր տեղի է ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում։