ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27- ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում:
Այն իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դին իջեցրել ենպատգարակով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
--00--ԱՀ