ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Համացանցում տարածվել է մի քանի վայրկյանանոց ձայնագրություն, որում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում է, թե իր ներկայությունը նվազեցնում է մարդկանց հոսքը։ Այս մասին պարզաբանուման խնդրանքով 24News-ը դիմել է նրան, ով մեզ փոխանցեց հետևյալը։
«Այն, որ Նիկոլ մերժող հասարակությունը բազմաշերտ է եւ կան մարդիկ, ովքեր չեն սիրում նախկին նախագահներին, նախկին պաշտոնյաներին, ինձ, Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին՝ հայտնի ճշմարտություն է եւ դրանից սարսափել պետք չէ։
Արմեն Աշոտյանն արդեն իսկ դրան անդրադարձել է, ուստի մի թեթեւ սպռավոչկա էլ իմ կողմից նիկոլականության համար։ Ֆրանիսայի հրապարակում ինձ մոտեցավ մի կին, ով իր տեսակետն էր հայտնում ընդդիմության լիդերների մասին եւ առաջարկ անում, որ լավագույն տարբերակ կարող է լինել Արման Թաթոյանը կամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Մեզ մոտեցավ Աշոտյանը, եւ ես փոխանցեցի կնոջ տեսակետը, որին հենց հրապարակում պատասխանեցի, որ այս պահին այս կամ այն ընդդիմադիր գործչին սիրել կամ չսիրելու հարցը հազարերոդական է, քանզի մենք բոլորս միասին ունենք մեկ գերխնդիր՝ փրկել Արցախն ու Հայաստանը։ Կինը մեզ հետ չհամաձայնեց, եւ զրույցն այսպիսով ավարտվեց։
Մասնավոր զրույցի մի դրվագ անզգուշաբար հեռարձակվել է Արմեն Աշոտյանի տելեգրամ ալիքում եւ անմիջապես հեռացվել։ Այսքանը։
Ուստի եւ՝ ամոփում մեկ՝ ինչքան քիչ բան է պետք նիկոլականությանը՝ երջանիկ լինելու համար։
Ամփոփում երկու՝ փաստն այն է, որ մեր հասարակության մի հատված շարունակում է ընդդիմության հարթակն ընկալել իր համակրանքների եւ հակակրանքների պրիազմայով, ինչը, ցավոք, իրականություն է եւ դա չնկատելը չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Այս անիմաստ թեմայի մասին այսքանը։ Մենք շատ ավելի կարեոր գործեր ունենք ու նման հիմարություններով ընդդիմության մեջ ցեց գցել նիկոլականությանը չի հաջողվելու»։
--00--ԱՀ