ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն հայտնեց հանդիպել Պուտինի հետ։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Anadolu գործակալության խմբագիրների հարցերին։
--00--ՀԶ