Հայաստանի հետ համագործակցությունը գնալով ավելի սերտ է դառնում. ԱԶԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

․

Շիխին Չենը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը գնալով ավելի սերտ է դառնում։ ԱԶԲ փոխնախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը ժամկետներում և որակով կատարելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է հյուրսիս-հարավ ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը կարևորել է, որպեսզի ծրագրի որոշ հատվածներում առկա խոչընդոտները հնարավորինս արագ հաղթահարվեն և ամբողջ ճանապարհահատվածով իրականացվեն ակտիվ շինարարական աշխատանքներ։

Քննարկվել է նաև Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ հարցեր։

Հանդիպմանը ներկա ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նկատել է, որ այս ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և ճանապարհի որակի վերաբերյալ հարցերը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է։

Նախարարն առանձնացրել է նաև ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։ Սանոսյանը նկատել է, որ միանշանակ նպատակադրվածություն կա ծրագիրը շարունակել։

Քննարկվել է նաև տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը Շիխին Չենին է ներկայացրել տրանսպորտի ոլորտում իրականացող բարեփոխումները, միասնական երթուղային ցանցերի ներդրումը։

Նախարարը նկատել է, որ համագործակցության հնարավորություն կա նաև քամու էներգիայի օգտագործման ոլորտում, քանի որ Հայաստանը կարևորում է վերականգնվող էներգիայի պոտենցիալի բացահայտումն ու օգտագործումը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

--00--ԱՀ