ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Վլադիկավկազ ազգության հայի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին։ Ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, ինչի պատճառով Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին, գրում է gazeta.ru-ն։
Որովայնի հատվածում դանակահարված տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակվողը բերման է ենթարկվել և տեղափոխվել նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վիրավորվել է։
Հիվանդանոց են եկել նաև Գրիգորյանի հարազատները, ու երբ նրա թոռը միջանցքում տեսել է պապու վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել ոտքից ու մեջքից։ Բժիշկները Օսմանովին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մինչ Օսմանովը սպասում էր շտապօգնության սենյակում, Գրիգորյանի որդին հարվածել է նրա կրծքավանդակին և որովայնին։ Այնուհետ Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։
Օսմանովին փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Տեսանյութը՝ այստեղ։
--00—ԼՄ