ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»:
--00—ԼՄ