ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
2022թ․ հունվար-մայիսը՝ 2021թ․ հունվար-մայիսի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.2%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 24.9%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 8.9%–ով,
Շինարարության ծավալն աճել է 11.4%–ով,
Արտահանման ծավալն աճել է 27.5%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 42.2%–ով։
2022թ․ մայիսը՝ 2021թ․ մայիսի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.0%,
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.0%–ով,
Ծառայությունների ծավալն աճել է 30.2%–ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 12.4%–ով,
Շինարարության ծավալն աճել է 18.1%–ով,
Արտահանման ծավալն աճել է 33.7%–ով,
Ներմուծման ծավալն աճել է 52.8%–ով։
--00—ՀԶ