ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Իրավունք» թերթը գրում է. «էդ որ տենց հերթով, կարգով, շարքով հրաժարվում են պաշտոններից, բա ինչի նույնկերպ մանդատներից չեն հրաժարվում: Չեն հրաժարվում, թող գան իրենց մանդատը ծառայեցնեն ժողովրդին, ոչ թե փողոցում գոռալով զբաղվեն:
Մենք ինչ անում ենք, անում ենք օրենքի, Սահմանադրության շրջանակներում: Իրենք մանդատներից երբեք չեն հրաժարվի, իրենք ժողովրդին նաեւ էդ հարցում են խաբում»: Անդրադառնալով ընդդիմության պաշտոններից հրաժարվելուն՝ ասաց. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված Գագիկ Ջհանգիրյանի ազատման դիմումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացառապես Ջհանգիրյանի առողջական վիճակով, ինքը մեր ընկերն է ու կմնա էդպիսին, վիրահատությունից հետո վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի: Պետք է հետևել առողջությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
--00--ԱՀ