ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
««Քաղաքացիական պայմանագիրը» ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ չի դիմի»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել է ընդդիմադիրներին պաշտոններից և մանդատներից զրկելու հարցը: Նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ մանդատներից զրկելու գործընթաց չենք սկսելու, բայց չի բացառվում, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամսին խմբակցությունը քննարկի մանդատներից զրկելու հարցը»,- պարզաբանեց պատգամավորը:
Հակոբյանի խոսքով՝ այսօր ԱԺ խորհրդի նիստը կկայանա, քանի որ օրենքի ուժով հարցը պետք է նիստում քննարկվի:
Հերմինե Միքայելյան
--00--ՏՏ