ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդումներով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք զբաղվում ենք մի քանի մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը, և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»:
--00--ԶՀ