ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ԵՄ Վրաստանի ու Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբլոգում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։
Նա տեղեկացրել է, որ նախորդող երկու օրերին մի շարք լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են առկա զարգացումներն ու հետագա քայլերը։
«Լավ հանդիպումներ վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ. Քննարկվել են ընթացիկ զարգացումները և հետագա քայլերը: Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»,-գրել է ԵՄ պաշտոնյան։
--00—ԱՊ