ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել երեկ Արցախի սահմանին տեղի ունեցած բախման վերաբերյալ․ «Սա վերջին օրինակն է, որ Ալիևը սպառնում է Արցախի բնակչությանն անհեթեթ պահանջով, այն է՝ փակել Լաչինի միջանցքը։
Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»:
--00—ԼՄ