ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Այսօր՝ օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական անցյալ ունեցող անձանց ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում երբ ընթացել է դատական նիստ՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, դատարանի բակում հավաքվել են ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը:
Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի:
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են:
shamshyan.com-ի տեղեկությամբ, Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:
-00--ԱՀ