ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է՝ «Ղրղզստանի Չոլպան֊Ատա֊ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկում ենք տնտեսական համագործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։
2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը` 13,1%։ Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում։»։