ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։
«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ reloc@mineconomy.am:
Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝
ընկերության անվանումը և ոլորտը,
աշխատակիցների քանակը,
տեղափոխման մոտավոր ժամկետները,
տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship-ի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին, որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում», - նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
--00--ՀԶ