ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել երևանյան ակումբին։ Օրեր առաջ նա խեզել էր պայմանագիրն «Ալաշկերտի» հետ, որի կազմում խաղում էր 2022 թվականի փետրվարից։
Հայաստանում Կարապետյանը ելույթ է ունեցել նաև «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում Ալեքսանդր Կարապետյանն անցկացրել է 29 խաղ, դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ առաջնությունում հարձակվողն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 3 խաղի՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 117 րոպե։
Կարիերայի ընթացքում Կարապետյանը խաղացել է նաև գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդում», «Էլվերսբերգում», «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժում», «Գրեվենմախերում», «Վիկտորիա Ռոսպորտում», «Պրոգրես Նիեդերկորնում», ռուսական «Սոչիում» ու «Տամբովում»։
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ։
--00—ԶՀ