ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիայի հետ զրույց է սկսվել, Ադրբեջանի հետ ինտենսիվ զրույց է ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Այդ մասին Վլադիվոստոկում ընթացող Տնտեսական Ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցությանը՝ ոչ միայն որպես ռազմավարական դաշնակցի, այլև որպես Ադրբեջանի գործընկեր:
Ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ»։
--00—ԼՄ