ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՌԴ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի Սահմանադրությունը փոփոխող օրենքը: «Հանրային իշխանության կազմակերպման և գործունեության հետ կապված որոշակի հարցերի կարգավորումը կատարելագործելու մասին» օրենքը հայտնվել է իրավական տեղեկատվական պորտալում։
Նշենք, որ մարտի 11-ին օրենքը հաստատել էր Պետդումայի և Դաշնային խորհուրդը։ Փաստաթուղթը թվագրված է մարտի 14-ին:
ՌԴ Սահմանադրությունը փոփոխող օրինագծի համառուսական քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 22-ին: Աշխատանքային այդ օրը հանգստյան օր կլինի: