ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջնական որոշում է ընդունել, այն է՝ թույլ տալ «Լիդիան Արմենիա»-ին շահագործել Ամուլսարի հանքավայրը:
Շահագործման թույլտվությունը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ «ձրի» չի լինելու: «Լիդիանը» վարչապետի գրասենյակին է փոխանցելու բաժնեմաս: Խոսքը, ըստ ամենայնի, 15%-ի մասին է: Ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, խաղարկվում է նույն սխեման, ինչ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի դեպքում, որի խոշոր մասի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը կառավարությանը նույնպես բաժնեմաս էր փոխանցել:
--00—ԼՄ