ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաքելության հիմնական խնդիրը լինելու են Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատումը, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստումը և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակումը։
Առաքելության կազմում ընդգրկված են լինելու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլիյ Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտապես մոնիթորինգի կենթարկի իրադրությունն իր պատասխանատվության գոտում։
--00—ԶՀ