ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակել է Նուրի Փաշայի նկարն ու գրել․ «Ինչպես նախկինում, մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին իրենց արդար պայքարում»։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Ես, իհարկե, հույս չունեմ, թե Հայաստանի իշխանությունները և ՔՊ-ի պատգամավորներն ու պաշտոնյաները, որոնք սեփական կամքով դարձել են Թուրքիայի սիրուհի, կհասկանան, թե սա ինչ է։ Բայց հայ ազգը պետք է որ հասկանա՝ մենք կործանարար ճանապարհով ենք գնում, եթե թուրքերին քծնող իշխանությունը շարունակի ղեկավարել մեր երկիրը»,-գրել է Հոխիկյանը։
--00—ԶՀ