ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին այսօր առավոտյան ծեծի ենթարկելու գործով Ոստիկանությունը դեպքի առնչությամբ փաստաթղթերը ուղարկել է նախաքննական մարմին: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Տեղեկացնենք, որ էդգար Ղազարյանի աներորդի՝ Տիգրան Հովակիմյանը, 24News-ին հայտնել էր, որ նա ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, Ղազարյանի վրա հարձակվել են երկու հոգով, նա հանցագործներին չի ճանաչել։
Այս պահին Էդգար Ղազարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, անցնում է ԿՏ հետազոտություն», -տեղեկացրել էր նա:
--00--ԱՀ