ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ՆԳ նախարարը հետևել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին։
Ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։
Նախարարը հետևել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կրակային պատրաստականության ստուգման փուլի ընթացքին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին:
--00—ԼՀ