ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Քաղպաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների 2022 թվականի պլանի համաձայն, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հրշեջ-փրկարարական մասի և սակրավորական խմբի անձնակազմի հետ անց է կացվել հատուկ-տակտիկական ուսումնավարժություն:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ուսումնավարժության նպատակն է ստուգել ու կատարելագործել ծառայության ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները, արագ արձագանքող ուժերի օպիրատիվությունը և արտակարգ իրավիճակների ժամանակ ծառայության ստորաբաժանումների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետության ստուգումը, ինչպես նաև կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության ներդաշնակումը: Ուսումնավարժության ընթացքին հետևել ու տեղում մի շարք հանձնարարականներ է տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:
--00—ԱՊ