ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
«Դատավորը գրավոր միջնորդել էր նիստը երկու շաբաթով հետաձգել, որպեսզի կարողանա ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը:
Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը՝ 11:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։
--00—ԶՀ