ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ նիստը հետաձգվել է:
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։
Քննարկման հետաձգմանը միջնորդել է ԲԴԽ անդամ Արմեն Հայկայանցը՝ խնդրելով 10 օր ժամկետ, քանի որ վերջինս ծանոթ չէ գործի մանրամասներին:
ԲԴԽ-ն բավարարել է միջորդությունը, և հարցի քննարկումը հետաձգվել է:
Նշենք, որ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն` պնդելով, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունը: