ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՊԵԿ-ի կողմից 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն․ 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության։
Շարունակելով բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարը ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, համագործակցելով Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունների հետ, բացահայտել է իրավախախտումների նոր դեպքեր։
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն, նկատի ունենալով, որ առերևույթ առկա են նաև հանցագործության հատկանիշներ, քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
--00—ՅՄ