ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞՝ ոչ, պարզվում է։
--00—ԼՄ