ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքերով, դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը․ «Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը»,-ասել է նա։
ԱԺ նախագահն ընդգծեց, թե այդ կարծիքին է, գուցե, հենց այն պատճառով, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լաչինի միջանցքը․ «Իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել»,-նշել է նա։
--00—ՅՄ