«Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերը կվերսկսեն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղերում գործող երեք հացի արտադրամասերի (Նորագավիթ, Նոր Նորքի 5-րդ և 9-րդ զանգվածներ) արտադրական գործունեության կասեցումը:

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգումը ցույց է տվել, որ տնտեսավարողի կողմից վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

--00—ԼՄ