ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հրապարակելով նաև կադրեր։
Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
Կենդանաբանական այգու տնօրինությունը վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար:
--00—ՅՄ