ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ավարտել է այցը Բաքու։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
«1990 թվականի սև հունվարի իրադարձությունների հիշատակման օրն ավարտում եմ իմ 3-րդ այցը Բաքու:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք ՆԱՏՕ-ի համագործակցությունը, Լաչինի միջանցքում իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար մտահոգությունները, տարածաշրջանային կայունությունը։
Առանցքային է վերսկսել բանակցություններն ու կարգավորման գործընթացը»,-գրել է նա։
--00—ՅՄ