ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Բրովարիում ուղղաթիռի կործանման գործի շրջանակում խուզարկել են Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովին։
«Ավարտեցին խուզարկությունը՝ ուղղաթիռի վթարի գործով։ Ուսումնասիրեցին Airbus-ի 6 տարվա վաղեմության պայմանագրերը։ Բնականաբար, ոչինչ չգտան, այդ պայմանագրերը հաստատված էին կառավարության ու խորհրդարանի կողմից։
Իրենց կոռեկտ պահեցին, թեպետ՝ անիմաստ հիմարավարի»,- ուկրաինական «Страна» պարբերականին ասել է Ավակովը ։
Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Նշված ուղղաթիռը ձեռք է բերվել Ավակովի պաշտոնավարման օրոք։
--00—ՅՄ