ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաջողված է անվանել ռազմական գործողությունների զարգացումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտեմովսկի շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։
«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում Ուգլեդարի և Արտեմովսկի շրջաններում»,-ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։
Նրա խոսքերով, Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոեն, Կրասնոպոլյեն, Բլագոդատնոեն, Լոբկովեն, ինչպես նաև Նիկոլաևկան։
--00—ՅՄ