ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Փետրվարի 9-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում տեխնիկական բնույթի մեկ առաջարկ է ներկայացվել:
--00—ՍՊ