ԱԺ-ն ընդունել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

ս

Կառավարությունն առաջարկել է 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: 

Հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:



Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը:

--00—ՍՊ