ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին այսօր Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։
«Կարծում եմ՝ մենք դիտարկում ենք ցանկացած հնարավորություն: Երբ հարցը վերաբերում է մարդասիրական հանգամանքներին, մենք միշտ ցանկանում ենք անել այն, ինչը կօգնի տեղում… Կառավարությունը կուսումնասիրի այս բոլոր հարցերը, բայց վստահ եմ, որ որոշումներ կայացնելիս մենք գործողությունները սերտորեն կհամաձայնեցնենք ՆԱՏՕ-ի մեր այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն Է»,-ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ