ՄԱԿ ներկայացուցիչ է մեկնել Դամասկոս՝ նոր իշխանության հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

_109014375_gettyimages-962053710

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հումանիտար հարցերով իր տեղակալ Թոմ Ֆլետչերին ուղարկել է Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնության ընդլայնման վերաբերյալ բանակցությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։

Երկուշաբթի Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս ժամանակահատվածում Սիրիայի բնակչությանը աջակցություն ապահովելու համար համակարգված գործողությունների կարևորությունը։

--00—ՅՄ