ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Արցախում էլեկտրամատակարարման համակարգի գերծանրաբեռնվածությունը շղթայական վթարների է հանգեցնում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հատկապես վերջին օրերին գազամատակարարման հերթական խափանման, տեղացած ձյան և օդի ջերմաստիճանի նվազման պայմաններում զգալիորեն աճել է էլեկտրամատակարարման համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով շղթայական վթարներ են տեղի ունեցել համակարգում՝ լրացուցիչ ժամկետով զրկելով բաժանորդներին էլեկտրամատակարարումից:
«Արցախէներգո»-ն հորդորում է հատկապես մայրաքաղաքի բաժանորդներին հնարավորին տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։
Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում նույնիսկ հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ