ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Երկրաշարժերը աշխարհի տարբեր կետերում շարունակվում են։
Այսօր 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուին պատկանող Էսպիրիտու Սանտո կղզու արևելյան ափին։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում, կղզու ամենամեծ քաղաքից՝ Լյուգանվիլից, 40 կմ արևելք, որտեղ ապրում է 18 հազար մարդ։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Այսօր՝ ժամը 05.48-ին, 3,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Ուզբեկստանի Կաշկադիրի մարզում, էպիկենտրոնը՝ Դեհկանաբադի շրջանում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ երեկ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Ռումինիայի հարավ-արևմուտքում, որն զգացվել է նաև ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում, այլև հարևան Մոլդովայում։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ 2 հզոր երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ նախագահ Էրդողանի՝ դրանք ամենաուժեղն են եղել 1939-ից ի վեր։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը։ Ստորգետնյա ցնցումները և հարյուրավոր հետցնցումները զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատն է տուժել Սիրիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 5700-ը։
--00—ԼՄ