Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1

Կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, ինչի արդյունքում կբարձրանա ՀՀ շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Համապատասխան լրացումներով ամրագրվում է, որ ներկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:

Ներկայացուցիչը հնարավորություն կունենա առանց ՀՀ կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Միջազգային արբիտրաժային վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը և այլն:

--00—ՅՄ