ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Իշխանությունը չի միջամտում Արցախի ներքին գործերին, եթե միջամտեր, իր ցանկալի մարդկանց կնշանակեր, մենք չենք միջամտում, որովհետև Արցախում ընտրված նախագահ կա և ինքն է որոշում կայացնում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Երբ Ռուբեն Վարդանյանին բերեցին, մենք որևէ դիրքորոշում չենք հայտնել, հիմա էլ ընթացող պրոցեսների հետ կապ չունենք: Եթե մենք չենք միջամտում Արցախի ներքին հարցերին, որևէ այլ երկիր չի կարող միջամտել Արցախի ներքաղաքական կյանքին»,- ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այսօրվա այն հայտարարությանը, որ որոշում է կայացվել Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ միջազգային անկախ ընկերությունը ուսումնասիրություններ է արել և տվել է եզրակացություն, որ հանքի շահագործումը որևէ ռիսկ չի առաջացնի: «Պետությունն իր թշնամին չէ, մեկ քառորդ միլիարդ դոլարի ներդրում է արվելու հանքարդյունաբերության ոլորտում: Հանքի շահագործումը դրական է ազդելու երկրի տնտեսության վրա, այն արդարացված քայլ է»,- ավելացրեց Բաքոյանը:
Մանրամաները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ