ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Միացյալ ուժերի գործողության հրամանատար, գեներալ մայոր Էդուարդ Մոսկալյովին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի կողմից փետրվարի 26-ին ստորագրված հրամանագիրը:
Աշխատանքից ազատման պատճառները հրամանագրում նշված չեն:
Գեներալ մայոր Էդուարդ Մոսկալյովը Միացյալ ուժերի գործողության հրամանատար էր նշանակվել 2022 թ. մարտի 15-ին Ալեքսանդր Պավլյուկի փոխարեն, որն այդ ժամանակ նշանակվել էր Կիևի մարզային ռազմաքաղաքացիական վարչության նախագահ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ