ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Իրվայնի Մեծ զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Այս նախաձեռնության աջակցությամբ հանդես է եկել Հայ դատի գրասենյակից պրոֆեսոր Գև Աբազաջյանը՝ պատմելով Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին:
«Այս հուշարձանը պետք է նվիրված լինի այն 1.5 միլիոն մարդկանց, որոնք կորցրին իրենց կյանքը ցեղասպանության ժամանակ, որպեսզի հիշենք նրանց բոլորին», - ասել է Աբազաջյանը:
Նա շեշտել է, որ այս հուշարձանը ցույց կտա, որ Իրվայն քաղաքը ճանաչում է այդ վայրագությունները:
--00—ԶՀ