ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ Այդ մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ։
--00—ԱՊ